ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ
Տեղեկություններ են ստացվել, որ վերջին օրերին վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս Վ. Ավետիսյանի պաշտպանների (փաստաբանների) այցելությունը/տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին, ապա տեղեկությունները հնարավոր կլինի ճշտել միայն երկուշաբթի օրը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որը պատասխանատու է կալանավորված և դատապարտված անձանց առողջության համար, հեռախոսահամարին կատարված բազմաթիվ զանգերը մնացել են անպատասխան։
Հայատարարում ենք, որ Վարուժան Ավետիսյանի առողջության հնարավոր վատացման և նրան հրատապ կարգով պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը կարող է հանգեցնել չափազանց ծանր հետևանքների, որի համար պատասխանատու անձինք չեն խուսափելու ծանր պատասխանատվությունից ու պատժից։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
12.11.2022 թ, ք. Երեան