ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի’ հայրենակիցներ,

Հարգելի’ աջակիցներ,

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը այսօր` Նոյեմբերի 13ին ժամը 16:00-ին, այցելելու է ՄԻՊ գրասենյակ (Պուշկինի փող., 56ա շենք) պաշտպանի հետ հանդիպման` Վարուժան Ավետիսյանի առողջությանը սպառնացող վտանգի մասին ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով։

Ապստամբ, ռազմագերի Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակով մտահոգ մեր հայրենակիցները այսօր` ժամը 16:00-ին, կարող են գալ ՄԻՊ գրասենյակ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

13.11.2022, Երևան