Սիրելի’ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր նստացույցը վաղը` նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին, սկսում ենք Հայաստանի Հանրապետության Դատախազության մոտից, ուր բողոքի որոշակի գործողություններ տեղի կունենան։ Այնուհետ, երթով կշարժվենք դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ կշարունակենք մեր նստացույցը։ Ակնկալում ենք մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը։
Վարուժան Ավետիսյանի կյանքը վտանգված է, միացե’ք, կատարե’ք Ձեր մարդասիրական քայլը։
Բևեռի երիտասարդական թև 20 նոյեմբերի, 2022 թվական