ԴԱՏԱՊԱՐՏԵ’ՆՔ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Նոյեմբերի 23-ին Երևանում հրավիրված ՀԱՊԿ-ի գագաթաժողովին ընդառաջ՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռը՝ որպես այդ միջոցառման անցկացման դեմ բողոքի առաջին արար, արժանապատիվ հայությանը խնդրում է նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի մոտ:
Ոչ բարեկամ, ավելին` Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ երկրների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդուգն մուտքը մեր երկիր, ի տես ողջ քաղաքակիրթ աշխարհի, պետք է ստանա արժանապատիվ հակազդեցություն:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
17.11.2022թ, ք. Երևան