Այսօր կրկին անգամ փակվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչը նշանակում է, որ նորից կտրվել է Հայաստան-Արցախ կապը:
Այդ կապի ապահովումը նույնպես իր վրա վերցրել էր Ռուսաստանի Դաշնությունը:
Ըստ էության իրեն անաչառ միջնորդ հռչակած պետությունը շարունակում է չկատարել իր ստանձնած պարտավորություններից հերթականը:
Նման պայմաններում իրական վտանգ է առաջանում արցախահայության ֆիզիկական անվտանգության համար: Այս ամենին գումարում ենք Արցախի անվանական ղեկավարության վերջերս Ֆրանսիայում արված խայտառակ հայտարարությունները և ստանում ենք ամբողջական պատկերը` հայության տիտղոսային կառավարիչները չեն ձգտում ապավինել Արևմուտքին, քայլեր են ձեռնարկում Սյունիքի միջանցքի բացման ուղղությամբ և պատրաստ են զոհաբերել Հայաստանը Արցախի հետ միասին, ինչպես նաև ողջ հայությանը ռուս-թուրք-ադրբեջանական շահերի համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կրկին դիմում է արցախաբնակ մեր հայրենակիցներին՝ ստորագրահավաք սկսել միջազգային խաղաղապահ ուժերի հրավիրման պահանջով ադրբեջանա-հայկական շփման գիծ, որը միակ ընդունելի լուծումը կարող է լինել այս պայմաններում, իսկ հայաստանաբնակներին կոչ է անում ակտիվ դիմադրել ընթացող հակազգային գործընթացներին:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, բոլորին հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու Բևեռի հրավիրած հանրահավաքին:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 12.12.2022թ