ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը ս․/թ. հունվարի 8-ին` կիրակի օրը, ԱՐՑԱԽԻ ԱՊԱՇՐՋԱՓԱՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ հավաք կկազմակերպի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։
Հավաքի նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը մեկ անգամ ևս հիշեցնել սեփական հանձնառությունների կատարման անհրաժեշտության մասին։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կոչ է անում հայ ժողովրդին իր գործուն մասնակցությունը բերել ապաշրջափակման պահանջին, ինչպես նաև դիմում է բոլոր շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին` մաս կազմելու վերոհիշյալ ձեռնարկին։
Մանրամասների մասին տեղյակ կպահվի լրացուցիչ։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
03.01.2023 թվական, Երևան