ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորապես ցնցված ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված  ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի մասին լուրից, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող ու կան վիրավորներ:

Մեր ցավակցությունը, վշտակցությունը և  զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին`շուտափույթ ապաքինում:

Միաժամանակ, առանց այլևայլության հայտնում ենք համոզմունք, որ տեղի ունեցած ողբերգությունը պետական ապիկար կառավարման հերթական դրսևորումն է:

Հայ ժողովուրդն այլևս պարտավոր է համապատասխան հետևություններ անել և քայլեր ձեռնարկել որպեսզի օր առաջ ձերբազատվի ավեր, մահ ու կորուստ բերող ներկա ռեժիմից

:Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

19.01.2023թ, Երևան