ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը եռակողմ համաձայնագիր կնքեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ:

Հանքարդյունաբերող ընկերությունը, աշխատատեղեր ստեղծելու անվան տակ Ամուլսարի հանքը շահագործելով և դրա արդյունքում ստանալիք շահույթի չնչին մասով կաշառելով ՀՀ կառավարությանն ու վարչապետի աթոռը զբաղեցնողին, թունավորելու է Հայաստանի ջրային պաշարները, Ջերմուկը և ընդհանրապես Հայաստանի տարածքի մեծ մասը վերածելու է բնակության համար ոչ պիտանի թունավոր անապատի, ինչն ի վերջո ունենալու է կործանարար հետևանքներ Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Փաստորեն 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ենթարկված Հայաստանի առողջարանային քաղաք Ջերմուկը վերականգնելու, ամրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը, իրենց օտար տերերի հրահանգով Ամուլսարի հանքի շահագործման համար կանաչ լույս վառելով՝ որոշել են վերջնականապես ոչնչացնել և հայաթափել քաղաքը: Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևը մեր բոլոր հայրենակիցներին, քաղաքական, հասարակական, բնապահպանական կազմակերպություններին հրավիրում և կոչ է անում միանալ ս.թ. մարտի 10-ին, ժամը 15:00 -ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կայանալիք բողոքի ակցիային՝ պահանջելով և պարտադրելով, որպեսզի վարչապետի աթոռը զբաղեցնողն իր կառավարության հետ միասին չեղարկեն Ամուլսարի հանքի շահագործման համար տված իրենց համաձայնագիրը և առհասարակ հրաժարվեն Ամուլսարում հանք շահագործելու մտքից:

Ամուլսարը սար է մնալու:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թև

08.03.2023թ. Երևան