ԱՄՆ-ում բնակվող սիրելի’ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հնարավորություն է ընձեռնվել այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ապրիլի 8-ից մինչև 20-ը կլինեմ Արևելյան ափի տարբեր քաղաքներում։
Ապրիլի 20-ից մինչև մայիսի 8-ը կլինեմ Արևմտյան ափի տարբեր քաղաքներում։
Հանդիպումների մասին տեղեկությունները կտրամադրենք առաջիկայում:
Վստահ եմ` այս տարիների ընթացքում ամերիկաբնակ բազմահազար հայեր հետևել են մեր գործունեությանը, և սա առիթ է կենդանի շփման համար:
Ժիրայր Սէֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը