ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վերլուծական կենտրոնների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից բացի, Ժիրայր Սեֆիլյանը լայն քննարկումներ է անցկացրել Կապիտոլիումում:

Պարոն Սեֆիլյանը կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան գործընկերների հետ դաշինքի մաս կազմելու և ռուսական ուղեծրից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքական և անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք զգայուն հարցեր։

Պարոն Սեֆիլյանը հանդիպել է Կոնգրեսի հետևյալ անդամների և/կամ նրանց գրասենյակների հետ. սենատոր Բոբ Մենենդեսի (Դեմոկրատ-Նյու Ջրզի), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,Սենատոր Ռիկ Սքոթի (Հանրապետական-Ֆլորիդա), Սենատի Ռազմական Հարցերով հանձնաժողով, Սենատոր Թեդ Քրուզի (Հանրապետական-Թեքսաս), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Կոնգրեսական Ջեյսոն Քրոուի (Դեմոկրատ-Կոլորադո), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Կոնգրեսական Բրայան Մասթի (Հանրապետական-Ֆլորիդա), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողո. Քրիս Սմիթի (Հանրապետական-Նյու Ջրզի), ավագ հանրապետական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով և Կոնգրեսի հայկական և Կոնգրեսի Հունական հանձնախմբերի համանախագահ Գուս Բիլիրակիսի (Հանրապետական-Ֆլորիդա)