ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)՝ Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժը, պատրաստվում է ընդլայնել իր լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում:
2024 թվականի հունիսի 15-ին Բևեռը պայմանագիր է ստորագրել Moran Global Strategies (MGS) ընկերության հետ, որը նախկին կոնգրեսական Ջիմ Մորանի ընկերությունն է, ով Կոնգրեսի անդամ է եղել 1991-2015 թվականներին։
Moran Global Strategies (MGS) ընկերությունը զբաղվում է կառավարության հետ հարաբերությունների հարցերով։
Պայմանագրի ստորագրումը հետևել է The Livingston Group-ի (TLG) հետ ունեցած մեր 16-ամսյա բեկումնային և շատ արդյունավետ համագործակցությանը և այդ հարաբերությունները պահպանվելու են միջանկյալ ժամանակահատվածում։
Այս նոր լոբբիստական գործընկերությունը կօգնի Ազգային-ժողովրդավարական Բևեռին ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ կառավարության գործադիր ճյուղի հետ՝ միաժամանակ ամուր երկկողմանի հարաբերություններ պահպանելով ԱՄՆ Կոնգրեսի հետ: Էլիաս Գերասուլիսը՝ Բևեռի գլխավոր լոբբիստը Վաշինգտոնում, TLG-ից տեղափոխվել է MGS և կշարունակի կառավարել մեր լոբբիստական աշխատանքը Վաշինգտոնում:
Էլիաս Գերասուլիսը հաղորդում է. «Կոնգրեսական Մորանը ամենամեծ համակրանքի արժանացած պետական գործիչներից և լոբբիստներից մեկն է Վաշինգտոնում, ով բարձր պաշտոններ է զբաղեցրել հատկացումների հանձնաժողովում, որտեղ եղել է պաշտպանության և Պետդեպարտամենտի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի ավագ անդամը:
Նա Հայաստանի և ամերիկահայ համայնքի հետ համագործակցության հարուստ ճանապարհ է անցել։ 1980-ականներին, լինելով Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիայի քաղաքապետը, Մորանը Հայաստան է այցելել 1988-ի երկրաշարժից հետո և Ալեքսանդրիայի ու Գյումրիի միջև «Քույր քաղաքներ» հարաբերություններ է հիմնել:
Ջիմի ներգրավվածությունը Բևեռի անունից իրականացվող լոբբինգում զգալիորեն լսելի կդարձնի ԱԺԲ-ի ձայնը մայրաքաղաք Վաշինգտոնում»:
Իր հերթին կոնգրեսական Մորանը նշել է. «Ես ակնկալում եմ, որ մենք հաջողությամբ կաջակցենք ԱԺԲ-ի և Հայաստանի ժողովրդի ձգտմանը՝ ավելի սերտ դաշնակցային կապեր ստեղծելու Արևմուտքի և մասնավորապես Միացյալ Նահանգների հետ:
Բևեռն արդեն վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի՝ դեպի Արևմուտք որոշակի շարժի հարցում։ Ես և Էլիաս Գերասուլիսը մեծ եռանդով կներկայացնենք Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ Բևեռի տեսլականը՝ Վաշինգտոնում քաղաքականություն մշակողներին շրջանում»:

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
26 հունիսի, 2024թ․

Լուսանկարում՝
Էլիաս Գերասուլիսը, կոնգրեսական Ջիմ Մորանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը՝ Վաշինգտոնի Capitol Hill-ում գտնվող MGS-ի գրասենյակում