ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՄ. ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակելով մեր նախորդ հայտարարության մեջ արտահայտած մտահոգությունները խստորեն դատապարտում ենք վերջին զարգացումները, որոնց շրջանակում կոլաբորացիոն կառավարության և կամակատար «իրավապահ» համակարգի կողմից քրեական հետապնդում է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ իբրև թե եկեղեցու ներքին կարգապահական հարցերին առնչվող դատական որոշման «խոչընդոտման» հիմքով։

Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը, անտեսելով սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, քրեական հետապնդմամբ հալածում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ինքնակառավարում իրականացնելու պատճառով։

Այս քայլը ոչ միայն իրավական վտանգավոր նախադեպ է, այլև հարված է հավատի ազատությանը և եկեղեցական ինքնավարությանը։ Ակնհայտ և առանձնակի մտահոգիչ է, որ ձեռնարկված միջոցառումները գործնականում սահմանափակում են կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների ազատ տեղաշարժը՝ խոչընդոտելով նրանց մասնակցությունը նախատեսված եպիսկոպոսաց ժողովին։

Մենք վերահաստատում ենք՝ եկեղեցու ներքին կառավարման, կանոնական կարգապահության և հոգևոր կյանքի հարցերը բացառապես եկեղեցու իրավասության շրջանակում են։

Արտաքին թելադրանքով գործող իշխանությունների քայլերը արժանացել են ու արժանանալու են համազգային դատապարտման, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում և մեկ ճակատում են միավորելու համայն հայության ռեսուրսը՝ ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
16 փետրվարի, 2026 թ․, ք․