ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19 սեպտեմբերի 2025 թ., Երևան
Մենք՝ 2025թ.-ի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ՝ արցախցիների դեմ իրականացված ցեղասպանության գործում հանցակից Հայաստանի դրածո կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության մեջ պարտադրվող փոփոխությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու փորձը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի անքակտելի իրավունքների դեմ և սպասարկում է Հայաստանի Հանրապետության դեմ թշնամաբար տրամադրված երկրների օրակարգը:
Մեզ համար անընդունելի են ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքներով ՀՀ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները։ ՀՀ ներկա ապազգային ու հակապետական քաղաքականություն որդեգրած կառավարության բոլոր գործողությունները նոր սպառնալիքներ են ծնում հայության և հայկական պետականության ինքնիշխանության համար, ուստի արժանանալու են մեր միասնական դիմադրությանն ու դատապարտմանը։
Արտաքին պարտադրանքի տակ իրականացվող զիջումները բերելու են նվաստացման և պարտվողականության նոր դրսևորումների՝ առաջացնելով նորանոր աղետներ։
Մենք ընդգծում ենք,որ Հայաստանի Անկախության հռչակագիրը անձեռնմխելի հիմնարար փաստաթուղթ է: Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում համախմբվել և համատեղ աշխատել մեր ազգային և համամարդկային իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորելով նոր համազգային օրակարգ։
Ստորագրողների անունները ըստ այբբենական կարգի։ Հայտարարությունը բաց է միանալու համար
- Ագուլյան Կարեն ԱԻՄ
- Բալոյան Արթուր «Արդարություն» կուսակցության նախագահ
- Գաբրիելյան Մեխակ 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
- Գասպարյան Արա «Ազգային օրակարգ» կուս․ գործ․ քարտուղար
- Դեմոյան Հայկ Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
- Զոհրաբյան Ապրես Արևելագետ
- Թագուհի Թովմասյան ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր
- Իսրայելյան Անաստաս «Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
- Հակոբյան Արա «Ազգային օրակարգ» կուս․խորհրդի նախագահ
- Հայրիկյան Պարույր ԱԻՄ առաջնորդ
- Հայրյան Լևոն «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
- Մանուկյան Խաչիկ Բանաստեղծ
- Մանուկյան Նարեկ «Արմենիա 2026» նախաձեռնության ղեկավար
- Մարգարյան Դավիթ «Ապրելու երկիր» կուսակցություն
- Մնացականյան Վիկտոր «Հաղթանակ» կուսակցության նախագահ
- Չուգասզյան Գարեգին ԱԺԲ խորհրդի անդամ
- Պապյան Արա ԱԺԲ խորհրդի անդամ
- Պետրոսյան Եղիշե ԱԺԲ խորհրդի անդամ
- Սարգսյան Նաիրի «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
- Սեֆիլյան Ժիրայր ԱԺԲ խորհրդի անդամ
- Սիսլյան Վազգեն «ՀԱՀԳԲ» մարտիկ
- Տոնոյան Կարին «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Հայտարարությունը բաց է միացողների համար։