ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Ժողովրդավարության միջազգային միության 2025թ. Բրյուսելի վեհաժողովում

Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ. մայիսի 14–15-ը Բրյուսելում մասնակցել է Ժողովրդավարության միջազգային միության (ԺՄՄ) [International Democracy Union] հերթական վեհաժողովին։

Ժողովրդավարության միջազգային միությունը (ԺՄՄ) համաշխարհային առումով մեկտեղում է աջ-կենտրոնամետ և պահպանողական քաղաքական ուժերը, կուսակցություններն ու շարժումները։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը այս վեհաժողովին հրավիրված առաջին հայկական քաղաքական ուժն է, ինչը վկայում է Բևեռի հարաճուն ճանաչման մասին միջազգային քաղաքական դաշտում։

Վեհաժողովին մասնակցում էին ավելի քան 40 երկրներից ժամանած աջ-կենտրոնամետ և պահպանողական ուժերի առաջնորդներ, այդ թվում՝ մի շարք երկրների գործող և նախկին վարչապետներ, ընդդիմության առաջնորդներ, նախարարներ և պետական խորհրդարանականներ, որոնց շատերի հետ ԱԺԲ ներկայացուցիչները ունեցան առանձնազրույցներ։

Նրանց թվում էին`

  • Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերը (Bart De Wever),
  • Կանադայի նախկին վարչապետ, Ժողովրդավարության միջազգային միության նախագահ Սթիվըն Հարփրը (Stephen Harper),
  • Միացյալ Թագավարության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը (Boris Johnson),
  • Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնը (Scott Morrison),
  • Ժողովրդավարության միջազգային միության պատվո նախագահ, Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախկին փոխնախագահ, լորդ Մայքլ Աշքրոֆթը (Michael Ashcroft)

 

Եւ այլ անվանի ու ազդեցիկ գործիչներ։ 

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են արդի աշխարհաքաղաքականությանը, տնտեսա-տեխնոլոգիական զարգացումներին, ժողովրդագրությանը, ազգային ինքնությանն ու մշակութային փոխազդեցություններին վերաբերող հարցեր և մարտահրավերներ։

Մայիսի 16-ին ԱԺԲ պատվիրակությունն առաձին քննարկումներ է ունեցել Հունգարիայի Դանուբ հետազոտական հաստատության (Danube Institute) ղեկավարության հետ։

Մայիսի 17-ին Բևեռի ներկայացուցիչները Բելգիայի Գենտ համալսարանում (Ghent University) մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վարուժանյան ընթերցումներ» տարեկան դասախոսությանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

18 մայիսի, 2025թ