ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացվող հալածանքները։ Գործող ռուս-թուքական կոլաբորացիոն վարչախումբը օր-օրի ավելի բարբարոս վարքագիծ է դրսևորում լռեցնելու համար սեփական բանդիտական խմբավորման կոռուպցիոն դրսևորումների բարձրաձայնումները։

«Իրավապահ մարմինների» անվան տակ հանդես եկող բանդաների ընդգծված հակամարդկային վարվելակերպը քաղաքացիների հետ շփման ընթացքում ցուցադրում է գործող ռեժիմի արժեքների ամբողջ ներկապնակը։ Այնպիսի տպավորություն է, որ վերջիններս հատուկ հրահանգավորել են ստորացուցիչ պայմաններ ապահովել քաղաքացիներին բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս։

Ավելորդ է խոսել դատական համակարգից։ Գործադիրի կողմից պատվիրված ցանկացած գործով դատարաններն անմիջապես կալանքի վճիռ են կայացնում։

Պետական բռնությունների և ահակբեկչության աննախադեպ աճը հուշում են գործող ռեժիմի խորացող անհանգստությունների և վախերի, ինչպես նաև սեփական հարստացման եղանակները գաղտնի պահելու անկարողության մասին։

Պահանջում ենք անհապաղ ապահովել Լիլիթ Աղեկյանի կապն իր նախընտրած պաշտպանի հետ, ինչպես նաև ներկայացնել հանրությանը հետաքննող լրագրողի մեկամսյա կալանքի անհրաժեշտության ծանրակշիռ պատճառներ։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
14.05.2025
Երևան