Արցախահայության դեմ հարձակումների առնչությամբ:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանը զավթած ռուս-թուրքական կոլաբորացիոն կառավարության կողմից սոցիալական ցանցերով և հանրային այլ միջոցներով արցախահայության դեմ կազմակերպած վայրահաչության, ատելության խոսքի, հայ ժողովրդի պառակտմանն ուղղված արշավը։
Արցախահայությունը Հայաստանի մյուս մարզերի քաղաքացիների նման գտնվում է իր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, սահմանադրությամբ ունի բոլոր իրավունքները անկաշկանդ և առանց խոչընդոտների բարձրաձայնելու և պայքարելու հայ ժողովրդի և Հայաստանի շահերի համար, այդ թվում հավաքներ, ցույցեր, պիկետներ կազմակերպել այդ նպատակներով։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին կոշտ պատասխաններ տալ և լռեցնել երևանյան վարչախմբի կողմից տարատեսակ բլոգերների և կեղծ օգտահաշիվների կողմից իրականացվող տեղեկատվական արշավները, որոնք ուղղված են Արցախի մարզի մեր հայրենակիցներին հայ ժողովրդի ամբողջականությունից թե՛ ազգային, թե՛ քաղաքական առումներով առանձնացնելուն։
Բևեռի խորհուրդը վերահաստատում է, որ Արցախի հանձնումը կազմակերպվել և իրականացվել է երևանյան վարչախմբի գործուն դավաճանական մասնակցությամբ, և հայությունը, որպես ամբողջական քաղաքական մարմին, պետք է ներդնի բոլոր ջանքերը նախ ազատվելու համար կառավարության շենքում նստած թշնամու հինգերորդ շարասյունից, այնուհետև իրականացնի Արցախ վերադարձի համար քաղաքական անհրաժեշտ քայլերը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
04.04.2025
Երևան