Սիրելի հայրենակիցներ
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ» հասարակական կազմակերպությունը մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի հայության իրավունքների։
Հայաստանում գործող ռուս-թուրքական կոլաբորացիոն կառավարության համաձայնությամբ և լեգիտիմացմամբ 2020-2023թթ․-ին Ադրբեջանի կողմից Արցախի հայության ցեղասպանության և բռնագաղթի պարտադրման հետևանքով տարբեր մարզերում և Երևանում հանգրվանած մեր հայրենակիցների հոգեբանական և սոցիալական ծանրագույն վիճակի մասին տեղեկությունները չեն դադարում շրջանառվելուց նույնիսկ աղետից երկու տարի անց։
Հայաստանում իշխանությունը զավթած վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի հայությանը արտագաղթել ստիպելու համար։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդն աջակցում է Արցախի հայության սոցիալական և հոգեբանական խնդիրների լուծմանը՝ ապահովելու համար վերջիներիս արժանապատիվ կեցությունը Հայաստանում, քանի դեռ տեղի չի ունեցել Հայաստանի տարածքների դեօկուպացիա Արցախի մարզում, և մեր հայրենակիցները չեն վերադարձել հազարամյակներով իրենց ժառանգված հայրենի եզերքը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
25.03.2025թ,