ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը ողջունում է Եվրամիության երկրների դեսպանների՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշումը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում առնվազն ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Բևեռի խորհուրդը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որի ներդրումը Հայաստանի սահմանների անվտանգության պահպանության հարցում անգնահատելի է եղել վերջին երեք տարիներին։

Հուսով ենք, որ ԵՄ դիտորդների մանդատը կընդլայնվի և թվաքանակը կաճի՝ էլ ավելի արդյունավետ դարձնելով առաքելությունը։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
30.01.2025
Երևան