ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 8-ին, Վաշինգտոնում ընթացող հանդիպումների շրջանակներում, Ազգային Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը շարունակեց իր հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Կոնգրեսի թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ Սենատի մասնագիտական անձնակազմի հետ։

Այցի երկրորդ օրվա քննարկումների առանցքում Հայաստանի անվտանգության մարտահրավերներն էին՝ ընդգծելով Ալիևի կողմից հնչեցված վերջին սպառնալիքները և Փաշինյանի վարչակարգի ձախողումը՝ կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության վրա շարունակվող ոտնձգությունները։

Բևեռի գործընկերները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը Հայաստանին աջակցելու գործին և համաձայնեցին Վաշինգտոնի նոր վարչակազմի ուշադրությանը ներկայացնել ԱԺԲ-ի և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։

Լուսանկարում`
Դեսպան Արա Պապյանը, դոկտոր Վահե Գասպարյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը՝ Կոնգրեսական Դարրել Իսայի հետ (Հանրապետական, Կալիֆորնիա), որը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների և Իրավական հանձնաժողովների ավագ անդամներից է։

8 հունվարի, 2025 թ. Վաշինգտոն