Սույն թվականի հունվարի 7-ին Ազգային- Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամները Վաշինգտոնում մեկնարկեցին հանդիպումների ծրագրված շարքը՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների և նոր վարչակազմի նշանակվելիք պաշտոնյաների հետ։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին դեսպան Արա Պապյանը, դոկտոր Վահե Գասպարյանը, ինչպես նաև տնտեսագետ և Վաշինգտոնում հայկական հարցերի երկարամյա աջակից, դոկտոր Դավիթ Գրիգորյանը։
Այցը, որը կտևի մինչև հունվարի 10-ը, կազմակերպվել է Moran Global Strategies լոբբիստական կազմակերպության ներկայացուցիչ Էլիաս Գերասուլիսի կողմից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի հնարավոր հարձակումներին և Փաշինյանի վարչակազմի ձախողումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ուրվագծվել են ծրագրեր՝ ստեղծելու արդյունավետ զսպման միջոցներ այդ հարձակումների դեմ։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև վարչակազմի անշրջելի քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ և նրա բացթողումներին՝ Հայաստանի արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Լուսանկարում`
Դեսպան Արա Պապյանը, դոկտոր Վահե Գասպարյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը՝ կոնգրեսական Գաս Բիլիրակիսի (Հանրապետական-Ֆլորիդա) հետ, ով հանդիսանում է Կոնգրեսի Հելլենական և՛ Հայկական հարցերի հանձնախմբերի
համանախագահ։
7 հունվարի 2025թ․, ք․ Վաշինգտոն