ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեր անսասան հանձնառության և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած անմիջական աջակցության համար:
Ձեր ներկայությունը և ջանքերը կարևոր դեր են խաղացել կայունության ու թափանցիկության ապահովման և մեր երկրում վստահության մտնոլորտի վերականգնման հարցում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ դիտարկել Ձեր առաքելության ժամկետի երկարացումը մեր երկրում:
Ուրախ կլինեինք նաև, եթե հնարավոր լիներ ավելացնել դիտորդների թվաքանակը՝ մեծացնելու համար Ձեր կարողությունները ընթացիկ մարտահրավերների առավել արդյունավետ վերահսկման և լուծման հարցում:
Ձեր շարունակական աջակցությունը չափազանց կարևոր է ժողովրդավարական գործընթացների իրականացման, մարդու իրավունքները պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում խաղաղության ու անվտանգության ապահովմամ համար:
Մենք վստահ ենք, որ ձեր առաքելությունը կարող է նպաստել մեր ազգի ավելի պայծառ և անվտանգ ապագային:
Խորին հարգանքով և շնորհակալությամբ,
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
Եղեգնաձոր,
2024 թ. դեկտեմբերի 19