ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (NDA) համակիրները Վաշինգտոնում մասնակցել են կոնգրեսական Բրեդ Շերմանի (D-CA) դրամահավաք-ընթրիքին, որը վարել է ԱԺԲ-ի լոբբիստ Էլիաս Գերասուլիսը։


Հատկանշական է, որ սույն հավաքին հույն-ամերիկյան մասնակցությունն է գերակշռել:ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և ֆինանսական ծառայությունների հանձնաժողովների ավագ անդամ, կոնգրեսական Շերմանը նաև Ներկայացուցիչների պալատի ինչպես հունական, այնպես էլ հայկական աջակցության անդամ է հանդիսանում:Միջոցառման մասնակիցները քննարկել են Հունաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված և ռազմավարական գործընկերության մոդել հանդիսացող հարաբերությունները։


Քննարկվել են նաև Հայաստանի և նրա շուրջ առկա ծանր կացությունը։

Բևեռի բարեկամներն ընդգծել են, որ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի հզոր ղեկավարություն, որի առաջնորդությամբ միայն հնարավոր կլինի դիմակայել մեր հայրենիքի առջև ծառացած գոյութենական մարտահրավերներին:
Կոնգրեսական Շերմանը սատարում է Ազգային- ժողովրդավարական Բևեռի՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր և իմաստալից հարաբերություններ հաստատելու տեսլականը։

Նա պարտավորվել է աշխատել Էլիաս Գերասուլիսի և Moran Global Strategies-ի հետ և այդ տեսլականը իրականություն դարձնել։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Հոկտեմբերի 27, 2024 թվական, Երևան