Ազգային-ժողովրդավարական Բևեռի (NDA) բարեկամների բազմազգ դաշինքը սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում դրամահավաք-ընթրիք էր կազմակերպել Կոնգրեսական Դարել Իսայի համար (R-CA):
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների և Դատական հանձնաժողովների բարձրաստիճան անդամ, Կոնգրեսական Դարել Իսան ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ԱԺԲ-ի տեսլականի հետևողական աջակիցն է, և նրա գրասենյակը սերտորեն համագործակցել է Բևեռի հետ՝ Moran Global Strategies ընկերության ներկայացուցիչ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստ Էլիաս Գերասուլիսի միջոցով։
Եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունը պահպանի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, ապա Կոնգրեսական Դարել Իսան հունվարին կհամալրի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուների գլխավոր հավակնորդների ցանկը։
Դրամահավաք-ընթրիքին ներկա մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի շուրջ առկա ծանր իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ այս տարվա վերջին ադրեբեջանական հերթական ագրեսիայի հավանականությանը, ինչպես նաև անկայուն տարածաշրջանում գոյութենական մարտահրավերների առկայության պայմաններում Հայաստանն առաջնորդելու կարողունակություն ունեցող ղեկավարների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
25.09.2024թ,Երևան