ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունը չի միացել Եվրախորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների ս․/թ․ սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ընդունած հռչակագրին, որով կոչ է արվում ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ հետաքննելու «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները»։

Այս փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար արդարադատության ձգտումն ու հանցագործներին պատժելը երբեք չեն եղել գերակայություններ։ Հատկապես, երբ դա վերաբերում է Ադրբեջանի բռնապետ Ալիևին հովանավորող, Արցախում սեփական խաղաղապահ պարտավորություններն ուրացած և Ուկրաինայի դեմ եղբայրասպան պատերազմ սանձազերծած Վլ․Վլ․Պուտինին։

Վերոնշյալ փաստը հաստատում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի բազմիցս արված այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը եղել և մնում է Կրեմլի դրածոն և հավատարիմ կամակատարը։

Վստահ ենք, որ այս և բազմաթիվ նմանատիպ այլ փաստեր կցրեն Արևմտյան մեր գործընկերների վերջին պատրանքները կրեմլահպատակ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վերաբերյալ։ Հայ ժողովուրդն արժանի է ունենալ երկրի ազգային շահերին ծառայող իշխանություն և ակնկալում է Արևմուտքի աջակցությունը՝ չարիքի կայսրություն հանդիսացող Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության ազատագրման նվիրական գործին։ Հայաստանի ազատագրման վճռորոշ պահը մոտենում է, և մենք որևէ կասկած չունենք, որ հայ ժողովուրդը իր վճռական քայլն անելու է։

Ազգային-ժողովրդավարական Բեվեռի խորհուրդ,
10 սեպտեմբերի, 2024 թ., ք. Երևան