ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին նկատվող բացահայտ ճնշումը Հայաստանի դավաճան ռեժիմի վրա Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչելու նպատակ ունի:
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Պուտինի հեղինակած տխրահռչակ հայտարարության 9֊րդ կետով արդեն իսկ տվել է իր համաձայնությունը հայոց Սյունիքով նախատեսվող միջանցքը հանձնել ռուսական ՖՍԲ֊ի վերահսկողությանը և միայն Հայաստանի բարեկամ երկրների, և մասնավորապես Իրանի մեր գործընկերների կոշտ և սկզբունքային դիրքորոշման պատճառով է, որ այդ կետը առ այսօր դեռ մնում է թղթի վրա։
Մենք հույս ունենք, որ բարեկամ Իրանի և Արևմուտքի մեր գործընկերներ հանդիսացող երկրների միջև վերջին շրջանում նկատվող հարաբերությունների կարգավորումն ի վերջո կնպաստի Հարավային Կովկասում հակաթուրանական նոր ճարտարապետության ստեղծմանը, որը բխում է նաև Հայաստանի ազգային շահերից։
Վստահ ենք, որ դրան մեծապես կնպաստի հայ ժողովրդի կամաարտահայտությունը, որի արդյունքում Հայաստանում կձևավորվի ազգային իշխանություն։
Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է հայ ժողովրդի համար, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն, աչալուրջ և պատրաստ` ողողելու Երևանի հրապարակները` թշնամիների այս դավադիր ծրագիրը կասեցնելու նպատակով։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
7 Սեպտեմբերի, 2024 թ.
ք. Երևան