Սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչ Moran Global Strategies (MGS) լոբբիստական ընկերությունը և Բևեռի որոշ աջակիցներ մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հիմնական անդամների համար կազմակերպված դրամահավաքներին:
Մասնավորապես, MGS-ի անդամներն ու ԱԺԲ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մասնակցել են Կոնգրեսական Դինա Տիտուսի (D-NV) համար կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի անավարտ օրակարգային հարցերն ու Հայաստանը ԱՄՆ-ին առավել մերձեցնելու ուղիները:
Նույն օրը անձամբ նախկին կոնգրեսական Ջիմ Մորանն էր (D-VA) մեծ դրամահավաք-ընթրիք կազմակերպել ի աջակցություն Կոնգրեսական Ադամ Շիֆի (D-CA), ով ևս ԱՄՆ սենատոր ընտրվելու հայտ է ներկայացրել:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մի շարք համախոհներ մասնակցել են նաև այդ դրամահավաք-ընթրիքին, որի ժամանակ հնարավորություն են ունեցել ներկաներին տպավորիչ կերպով ներկայացնել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ նշելով, որ այդ մարտահրավերների ճնշող մեծամասնությունը երկիրը թերի ղեկավարելու և վատ կառավարելու արդյունք է հանդիսանում։
Բավական է նշել, որ և՛ Կոնգրեսական Տիտուսը (հույն-ամերիկյան), և՛ Կոնգրեսական Շիֆը, (ով ԱՄՆ ամենամեծ ամերիկահայ համայնքն է ներկայացնում) երկար տարիներ Վաշինգտոնում հայկական հարցերի իսկական ջատագովներ են եղել, իսկ ԱԺԲ-ի լոբբիստական գործունեության մեկնարկից ի վեր նրանց գրասենյակները սերտ կապի մեջ են եղել Բևեռի առաջնորդների ու նրա վաշինգտոնյան ներկայացուցիչների հետ:
ԱԺԲ-ն հավատարմորեն աշխատում է իր վաշինգտոնյան գործընկերների հետ և շարունակելու է ընդլայնել իր գործունեությունը, որի նպատակն է իրազեկել ԱՄՆ քաղաքականություն մշակողներին Հայաստանի առջև ծառացած իրական մարտահրավերների և նոր ղեկավարության ներքո Հայաստանն ԱՄՆ-ին ավելի մերձեցնելու ուղիների մասին:
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր լոբբիստներին՝ Կոնգրեսական Ջիմ Մորանին և Էլիաս Գերասուլիսին իրենց անխոնջ ջանքերի համար, և ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը ի շահ Հայաստանի, նրա ժողովրդի և հայկական Սփյուռքի։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խրհուրդ
26.09.2024թ, Երևան