ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության հրահրած մի շարք սադրանքների արդյունքում ծագած մասնակի բախումից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց թե´ բախման անմիջական վայրի, թե դրանից բավականին հեռու գտնվող բազմահազար ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով բուժօգնության է դիմել 79 տուժած քաղաքացի և մոտ 100 հոգի բերման է ենթարկվել։

Տուժածների թվում կան նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ կատարվածը գնահատում ենք ահաբեկչական գործողություն, որը ոստիկանության կողմից իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, և որի նպատակն է վախեցնել եւ հետ կանգնեցնել ժողովրդին Փաշինյանի հրաժարականի պահանջից, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` ազատ խոսքի իրենց իրավունքները իրականացնելուց։

Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում` ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Amnesty International եւ Human Rights Watch և այլ կազմակերպությունների` խստորեն դատապարտել պետական ահաբեկչության տվյալ գործողությունը։

Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
13 հունիսի, 2024 թ. Երևան