Տավուշի մարզում սկսված հայրենազրկման նոր փուլի գործնական քայլերը սկիզբ դրեցին համազգային ցասմանը, իսկ Ապրիլի 24֊ի պոռթկումը է՛լ ավելի խթանեց դա։ Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է։
Բոլոր գիտակից, սրտացավ հայ մարդկանց, առողջ ազգային ուժերին կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցներով, ստեղծելով դիմադրության տասնյակ օջախներ Երևանում և մարզերում։
Հանձնման ենթակա 4 գյուղերի և 4 անկլավների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ունեն հնարավորություն, կոչ ենք անում յուրաքանչյուրն իր բնակավայրում միանալ Տավուշի գյուղերի ճանապարհները փակած մեր եղբայրներին և քույրերին` նրանց հոգեպես և ֆիզիկապես սատարելու նպատակով:
Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի մեր հայրենակիցների ամրությունից է կախված այսօր այս գահավիժման ընթացքի կասեցումը և Հայաստանի ապագան` որպես ինքնիշխան պետություն:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
25.04.2024 թ,
ք. Երևան