ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

Արևմտյան առաջատար երկրների և քաղաքական շարժումների հետ ավելի ամուր գործընկերային հարաբերությունների կառուցմանն ուղղված մեր ջանքերին համահունչ, ուրախ ենք հայտնել, որ Դավիթ Գրիգորյանի՝ սույն թվականի մարտի 18-21-ը Լոնդոն կատարած աշխատանքային այցը հաջողությամբ է ավարտվել։

Այցը տեղի ունեցավ տարածաշրջանային աճող լարվածության, ուկրաինական պատերազմի շուրջ առկա անորոշության ու Փաշինյանի վարչակարգի պարտվողական քաղաքականության դեմ ուղղված հանրային դժգոհության ֆոնին, որոնք և հանդիսանում էին դոկտ. Գրիգորյանի և հյուրընկալող կողմի հանդիպման հիմնական թեմաները։

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք անկեղծ և կառուցողական քննարկումներ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին փոխվարչապետի, Լորդերի պալատի և Համայնքների պալատի ներկայիս անդամների, Միացյալ Թագավորության մի շարք հայտնի լրատվամիջոցների ղեկավարների, վերլուծական կենտրոնների փորձագետների (ներառյալ Chatham House-ի և Royal United Services Institute/RUSI-ի փորձագետները) և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Դոկտոր Գրիգորյանը և մեր բրիտանացի գործընկերները ընթրիքի մասնակցել են Լորդերի պալատում, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցան Լոնդոնի ամենահեղինակավոր մասնավոր ակումբներում:

Չնայած նրան, որ Փաշինյանի ռեժիմը շարունակաբար զբաղված է Բաքվի բռնապետի քմահաճույքները բավարարելով, բրիտանացի մեր գործընկերներին հավաստիացվեց արտաքին ագրեսիայի դեմ պայքարելու, Ռուսաստանի աճող գլոբալ և տարածաշրջանային նկրտումների դեմ ուժերը համախմբելու Հայաստանի ժողովրդի պատրաստակամությունը։

Դոկտ. Գրիգորյանը և իր գործընկերները քննարկել են նաև Լոնդոնում մեր ջանքերի շարունակականության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ներառյալ պարբերական տեղեկատվության փոխանակումն ու քաղաքական քննարկումները:

Ինչպես և հունվարին, այս աշխատանքային այցի կազմակերպանը ևս օժանդակել էր հանրահայտ, Վեսթմինսթերում գործող հասարակայնության հետ կապերի խումբը, որը Մեծ Բրիտանիայի հաստատությունների և լրատվամիջոցների հետ ամուր կապերով է օժտված:

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին իրենց անխոնջ ջանքերի համար՝ օգնելու մեզ Հայաստանի և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները Լոնդոնում քաղաքական քննարկումների առաջին գիծ բերելու, ինչպես նաև սփյուռքի մեր նվիուատուներին և բոլոր աջակիցներին՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
22 մարտի, 2025,

Լուսանկարում՝ Դոկտոր Գրիգորյանը Լորդերի պալատում (Մեծ Բրիտանիայի խորհրդարան) և Chatham House-ում: