ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Փաստաբան, վաստակաշատ իրավաբան Մուշեղ Շուշանյանի քառամսյա կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց ևս երկու ամիս ժամկետով։


Արդարացիորեն ակնկալվում էր,որ պատերազմով անցած,վիրավորում ստացած, Մ. Շուշանյանի քաղաքական բնույթի սուր քննադատական խոսքն (սոցիալական ցանցում կատարված գրառումը) ուղղված իշխանությանը պետք է պաշտպանվեր դատարանի կողմից’ հիմքում ունենալով խոսքի ազատությունն ու միջազգային չափանիշները, նույնիսկ եթե այն վիրավորական էր:
Սակայն, դատարանը տուրք տալով իշխող ուժին, և հատկապես վարչապետին ծառայելու ապօրինի մղումներին, շարունակում է Մ. Շուշանյանին բանտարկելու միջոցով խեղդել իշխանությանը քննադատելու բոլոր փորձերը։


Մուշեղ Շուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հաստատվում է նաև այն բացահայտ փաստով, որ 2020-2023 թթ. իշխանությանը սուր քննադատության դեպքերով դատարան է հանձնվել 38 քրեական գործ, որոնցից 36-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում:


Ազգային-ժողովրդավարական Բեվեռի խորհուրդը դատապարտում է Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու նրա ազատ արտահայտվելու հետևանքով կալանքի տակ պահելը, և կոչ է անում Հայաստանի ժողովրդավարացման հաստատման գործին սատարող բոլոր միջազգային գործընկերներին ու բարեկամ երկրներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ։