Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանում է ամբողջ աշխարհի մարդկանց՝ շնորհավորելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին իր երկրորդ պաշտոնավարման համար և մաղթում նրան հաջողություն առաջիկա չորս տարիների համար։
Մենք ակնկալում ենք համագործակցել նոր Հանրապետական վարչակազմի և Կոնգրեսի հետ՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի (ներառյալ Արցախ) միջև ավելի ամուր և ընդգրկուն հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը խարսխված է ընդհանուր պատմության, արժեքների և շահերի վրա։
Թեև Բևեռի խորհրդի անդամ , դեսպան Արա Պապյանը ստացել էր հրավեր մասնակցելու նախագահական երդմնակալության արարողությանը, Վաշինգտոնում եղանակային ծայրահեղ վատ պայմանների, դրա հետևանքով արարողությունը Կապիտոլիի Ռոտոնդա տեղափոխելու և մասնակիցների թվի կտրուկ կրճատման պատճառով նա անձամբ ներկա չգտնվեց արարողությանը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
20 հունվարի 2025թ., Երևան