ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ


2023թ․ նոյեմբերի 16-ին Ազգային- ժողովրդավարական Բևեռի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը` (Elias Gerasoulis) Լիվինգսթոն գրուպից (Livingston Group) և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, դեպի Հայաստան ճանապարհորդությունից առաջ, հանդիպեցին կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) և նրա թիմի հետ։
Այս հանդիպումն ամփոփեց Լիվինգսթոն գրուփի կոնգրեսականի գրասենյակի հետ շաբաթներ տևած շփումները, որոնց նպատակն էր նրանց իրազեկել Հայաստանում և Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին եւ նախապարտարստել Երևանում Բևեռի ղեկավարության հետ հանդիպմանը:
ԱԺԲ- ն իր շնորհակալությունն է հայտնում Լիվինգսթոն գրուփին՝ նոյեմբերի 19-ին կոնգրեսական Վիլսոնի, կոնգրեսական Սպարցի եւ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Շրեյգի հետ նշյալ հանդիպումը հնարավոր դարձնելու համար։
Ինչպես նաև արժևորում է Լիվինգսթոն գրուփի բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են Բևեռի անունից Վաշինգտոնում ԱԺԲ ձայնը լսելի դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
22 նոյեմբերի, 2023թ