ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք ձեզ ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներին The Livingston Group (TLG) կողմից հղված նամակը, որում կոչ է արվում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից սատարվող H. R. 5686 «Էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելումը Լեռնային Ղարաբաղում 2023թ․» ակտի ընդունումը:Կոնգրեսական Քրիս Սմիթը (R-NJ), ում հետ TLG-ն սերտորեն համագործակցել է, օրենսգծի առաջատար հովանավորն է:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, Երևան, Հայաստան
6 հոկտեմբերի, 2023 թ

Կոնգրեսի հարգելի Անդամ,

Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական ուժի` Ազգային- ժողովրդավարական Բևեռի անունից հորդորում ենք նկատի ունենալ և աջակցել հետևյալին։ Կոնգրեսական Քրիս Սմիթը (R-NJ) հովանավորել է HR 5686-ը` «Էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելումը Լեռնային Ղարաբաղում, 2023թ․» օրենսգիծը։ Այս պատմական օրենսգիծը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության կարիքներին և էթնիկ ինքնությանը:

Օրենսգիծը ներառում է հետևյալ հիմնական դրույթները`

  • ԱՄՆ դիվանագետներին գործուղել տարածաշրջան՝ վերահսկելու իրավիճակը և անմիջապես զեկուցելու ցանկացած հետագա չարաշահումների մասին:
  • Հայկական մշակութային վայրերի շուրջօրյա վիդեոմոնիտորինգի կազմակերպում:
  • Լեռնային Ղարաբաղի շրջափակման և վերջին հարձակման հետևանքով տուժած հայերին հումանիտար օգնության հրահանգավորում:
  • Նոր պատժամիջոցներ սահմանում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել են շրջափակումը և հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա.
  • Արտաքին ռազմական ֆինանսավորման տրամադրում Հայաստանի ժողովրդավար Հանրապետությանը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի կողմից.
  • Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրում՝ չեղյալ համարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի նախագահական շրջանցումը։

Այս պատմական օրենսգիծը պատասխանատվության է ենթարկում Ադրբեջանին Արցախի դեմ իրականացված վայրագությունների համար և հիմք է ստեղծում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական և անվտանգության հարաբերությունների համար:

Օրենսգիծը 2024 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի միջոցով հատկացնում է 12,000,000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետությանը արտաքին ռազմական ֆինանսավորման աջակցության համար:

H.R. 5686-ը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և զարգացնել Հայաստանի ավելի ամուր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ՝ միաժամանակ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: ԱՄՆ-ը կարող է գործուն կերպով պաշտպանել իր ռազմավարական շահերը՝ օգնելով Հայաստանին դիմակայել շարունակվող ագրեսիային։

Հարգանքով,

The Livingston Group, LLC
499 South Capitol Street, S.W.
Suite 600
Washington, DC 20003