ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հետխորհրդային Հայաստանի ժամանակրջանի ողջ պատմության ընթացքում տեղի է ունենում աննախադեպ իրադարձություն:

Հայտարարված են ընտրություններ, իսկ ինչպես գիտենք քվեարկությունից մեկ օր առաջ արգելվում է քարոզչություն իրականացնել, պետք է լռություն պահպանել որպեսզի ընտրողն ունենա 24 ժամ վերջնականապես կողմնորոշվելու համար: Ահա նման պայմաններում, այսօր, լռության այս օրով, Բևեռը մեծ ավտոերթ է անցկացնում Հայաստանով, օրակարգում ունենալով ոչ թե ընտրության թեման այլ Նիկոլի հեռացման հրամայականը:

Երեք տասնամյակների ընթացքում, տեղի ունեցած բոլոր ընտրություններն ընթացել են Կրեմլի հովանավորչությամբ և նախանշած ծրագրով, որտեղ նախապես հայտնի են եղել հաղթողները և նրանց իբրև թե ընդդիմացողները, իսկ ընտրողները դիտարկվել են սոսկ որպես դրանց լեգիտիմության շղարշն ապահովող և տեսարանն ամբողջացնող զանգված:

Եթե նշված ավանդույթը և գործադրված մեխանիզմները մինչ այժմ գործել են առանց խոչընդոտների, ապա Բևեռի շնորհիվ այսօր դրանք արդեն խափանվում են: Այս ընտրությունները նախորդների նման իրենց մեջ պարունակում են ազգի պառակտման էլեմենտներ, քանի որ դուրս են պետական և ազգային շահերից և սպասարկում են միմիայն գաղութատեր Ռուսաստանի կենսական շահերը: Հակառակ դրան Բևեռն առաջ է մղում միայն պետականամետ օրակարգեր, չենթարկվելով օտար, միևնույն ժամանակ կործանարար խաղերին:

Բևեռին հալածում են, պիտակավորում են, խոսքը խլեցնում են, հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում են հենց այն պատճառով, որ դուրս է գաղութատիրոջ կառավարման համակարգի տրամաբանությունից: Սակայն դրանում է մեր ուժը ու մենք անխուսափելիորեն հաղթող ենք դուրս գալու այս ճակատամարտում:

Բևեռի խորհրդի անդամ Արթուր Այվազյան