ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ

Նիկոլ Փաշինյանի` ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայում կայացած պուտինյան շքահանդեսին մասնակցությունը կրկին ապացուցեց, որ Հայաստանի կոլաբորանտական իշխանության անողնաշարավոր քաղաքականություն վարող ղեկավարը ոչ միայն չի ներկայացնում Հայաստանի եւ հայության հավաքական շահերը, այլեւ ուղղակիորեն վտանգում է նրանց` Հայաստանը դնելով ավտորիտար երկրների բեւեռի դաշինքում այն պայմաններում, երբ վերջիններս անթաքույց հակահայկական դիրքեր են որդեգրել հայ- ադրբեջանական հակամարտության ընթացքում։

Նկատենք, որ միևնույն ժամանակ ժողովրդավարական բեւեռի երկրները ուղղակիորեն դատապարտում են թե’ Արցախում Ադրբեջանի կողմից հրահրված հումանիտար աղետը, եւ թե’ Բերձորի միջանցքում անձնագրային-վերահսկիչ կետի ստեղծումը, իսկ այդ նույն Բեւեռը ներկայացնող Հաագայի դատարանը Պուտինին հայտարարել է պատերազմի հանցագործ։

Այո’, Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը, ինչպես ժամանակին Յանուկովիչը չէր ներկայացնում Ուկրաինան։

Հայաստանի կոլաբորանտական ադմինիստրացիայի արժանապատվությունից զուրկ քայլերը տանում են դեպի դաշնակիցներից զուրկ Հայաստան, որն էլ իր հերթին արտակարգ իրավիճակ է ստեղծելու մեր երկրում։

Միայն դիմադրության շարժման առկայությունը եւ անցումային Կառավարության ստեղծումը կարող է կանգնեցնել այս կործանարար ընթացքը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին գիտակցել այս իրողությունը եւ պատրաստ լինել առաջիկա ճակատագրական պայքարին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

09.05.2023թ, Երևան