ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ուրախությամբ հայտնում ենք, որ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) քիչ առաջ նամակ է ստացել Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնից (R-SC), որը հասցեագրված է Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես 2023 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ԱԺԲ ղեկավարության և մի խումբ կոնգրեսականների հանդիպման շարունակություն։

«Մեծարգո Ժիրայր Սեֆիլյան» դիմելաձևը, որը սովորաբար վերապահվում է կառավարական նախարարների և ավելի բարձր պաշտոնյաների հետ պաշտոնական նամակագրության ժամանակ, իր մեջ հանդիպման ջերմ հիշողություն է պարունակում և հետագա հաղորդակցության համար դուռ է բաց թողնում:

Բևեռն իր երախտագիտությունն է հայտնում կոնգրեսական Ուիլսոնին՝ Հայաստանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու համար և ակնկալում է շարունակել համագործակցությունը կոնգրեսականի և նրա գրասենյակի հետ:

Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վաշինգտոնում գտնվող մեր լոբբիստական ընկերությանը՝ The Livingston Group-ին, մեր ձայնը Վաշինգտոնում լսելի դարձնելու հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
05 հունվարի, 2024 թվական