ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
2020 թ․ Հայաստանի դեմ կազմակերպված լայնածավալ պատերազմից հետո Հայաստանում շարունակվել են ապակայունացման գործընթացները կյանքի բոլոր ոլորտներում։
Երկրի ներքաղաքական կյանքւմ ստեղծվել է կատարյալ քաոս, որը վերածվել է խորը ճգնաժամի։
Անգործունակ և տկարամիտ իշխանությունները իրենց յուրաքանչյուր քայլով և ցանկացած քաղաքական նախաձեռնությամբ անտեսում են երկրի գերագույն շահը, տապալում անվտանգային համակարգը, ինչն էլ իր հերթին երկրի անկախությունն ու սուբյեկտայնությունը դրել է գոյութենական վտանգի առաջ։
 
Ներկա իշխանությունների այսպիսի անհեռանկարային քաղաքականությունը տապալել է նաև Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանակցային գործընթացը։
 
Փաստացի, վերացնելով Մինսկի խմբի ձևաչափը, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և հետևելով կեղծ օրակարգին, այդ գործընթացը տարվեց երկու ուղղություններով՝ Արևմտյան և Ռուսաստաի միջնորդությամբ։
 
Սակայն Արևմուտքին ներկայացվում են խամաճիկային գործողություններ, իսկ իրականում, հանդիսանալով ռուս-թուրքական օրակարգի ջատագով իրականցնողը, Հայաստանյան ներկա իշխանությունները իրավիճակը կանգնեցրել են փակուղում՝ լրացուցիչ վտանգներ առաջ բերելով մեր երկրի բնակչության համար։
 
Մանիպուլյատիվ հայտարարությունների և դրանց հաջորդող գործողությունների հետևանքով աղավաղված պատկերներ են ստեղծվում ոչ միայն ներպետական մակարդակով, այլ նաև անհիմն հայտարարություններ են արվում միջազգային հարթակներից՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը և երկրին պատճառելով ծանր հարվածներ։
Անպատասխանատու հայտարարություններ անելով ոչ միայն ցուցադրում են իրենց տկարությունը միջազգային
իրավունքի նորմերի ճանաչողության վերաբերյալ, այլ նաև ճիշտ հակառակը, ՝ ջուր են լցնում Ադրբեջանի, ինչպես նաև ռուս-թուրաքական ջրաղացին՝ առաջ քաշելով կեղծիքների վրա հիմնված իրենց եզրահանգումները։
 
 
Ուստի և մենք վերահաստատում ենք ևս մեկ անգամ, որ Արցախը երբեք չի հանդիսացել Ադրբեջանի անբաժանելի մաս, չկա դրա մասին և ոչ մի լեգիտիմ միջազգային փաստաթուղթ։ Ինչպես նաև Արցախի ժողովուրդը է տրված իրեն իրավունքով արդեն   րտահայտել է իր կամքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝ վերամիավորվել  Հայաստանին  (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=3153
 
Ներկա իշխանությունների կողմից վարվող այսպիսի քաղաքականության և իրականացված քայլերի ուղղակի հետևանքներն են հանդիսանում Արցախում ստեղծված ծանր իրավիճակը և Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի լիակատար շրջափակումը։ Դավաճանական քաղաքականությունը այժմ կանգնեցրել է Արցախի բնակչությանը ֆիզիկական բռնաջնջման
առաջ՝ տարածելով այս վտանգը Այունիքի, և հետագայում նաև ողջ երկրի բնակչության համար։ Կեղծիքի և մանիպուլյացիայի, ինչպես նաև հայկական շահին հակառակ քաղաքականության հետևանքով առաջացել է խորը քաղաքական ճգնաժամ, իսկ խնդիրներին լուծում չտալը այնճահճացումն է, որը վտանգում է պետության գոյատևմանը։
 
Այս հանգամանքներին և վատթարացող իրավիճակին աջալուրջ հետևում է հայկական Սփյուռքը։ Խստագույնս դատապարտելով բոլոր ուղղություններով ներկայիս իշխանության տարած քաղաքականությունը՝ այն համարում ենք անընդունելի և հայ ազգի համար ճակատագրական վտանգներ պարունակող։ Իրավիճակից ելքեր գտնելու և այն կարգավորելու համար մենք խստագույնս պահանջում ենք՝ 
 
– Ներկա իշխանությունների անհապաղ հեռացում և նրանց տեղը ձևավորված պետականամետ ուժերի կառավարման միջոցով երկիրը քաղաքական և մնացած այլ ոլորտների ճգնաժամից դուրս հանել։ Քաղական կամք ցուցաբերելով՝ մշակել և սահմանել համապատասխան քաղաքականության ուղղություններ, որոնք կհանեն երկիրը անվտանգային թնջրուկից՝  ահպանելով գերագույն պետական շահը, պատասխանելով, ինչպես նաև կանխելով բոլոր տեսակի հիբրիդային հարվածներն ու մարտահրավերները։
 
 
– Հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախի խնդրի լուծման հարցում վերադառնալ Արցախյան շարժման ակունքներին և պահանջներին, որի վերջնական նպատակն է Արցախի վերամիավորումը Հայաստանին։
 
 
– Կցվել նպատակային համակարգված աշխատանքի այակական Սփյուռքի հետ՝ հանուն վերամիավորված և անկախ  ուբյեկտայնություն ունեցող Հայկական պետության։
 
 
«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան Կազմակերպություն
Բրյուսել, 16 օգոստոսի, 2023թ