ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին մի խումբ նշանավոր հույն ամերիկացիներ հանդիպեցին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, դեսպան Յուրի Քիմի և Պետդեպարտամենտի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հույն-ամերիկյան համայնքին վերաբերող քաղաքականության թեմաները:
Նրանց թվում էր Էլիաս Գերասուլիսը` The Livingston Group-ից (TLG), ով ներկայացնում է Ազգային-Ժողովրդավարական Բևեռին (ԱԺԲ) Վաշինգտոնում:
Այդ հանդիպման ընթացքում պարոն Գերասուլիսը հնարավորություն է ունեցել դեսպան Քիմի և նրա գործընկերների հետ առանձին քննարկել սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատում Արցախի հարցով կայացած լսումների հետ կապված հարցեր։
Օգտվելով առիթից` ցանկանում ենք շնորհակալություն հայտնել TLG-ին և հատկապես պարոն Գերասուլիսին, Ազգային – Ժողովրդավարական Բևեռի և նրա անդամների առաջարկած կարևոր հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի (Արցախը ներառյալ) անվտանգությանը, Վաշինգտոնում` ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում բարձրաձայնելու համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
17 սեպտեմբերի, 2023 թ, Երևան