ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Արցախյան շարժման ռահվիրա Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցները շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, այցելելու են Եռաբլուր` Իգոր Մուրադյանի հիշատակը ոգեկոչելու համար։

Ցանկացողները կարող են միանալ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
27 ապրիլի, 2023 թ., Երևան