ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթի հրավերով դոկտոր Դավիթ Գրիգորյանը և դեսպան Արա Պապյանը համատեղ գրավոր ցուցմունք են ներկայացրել Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումներին՝ «Մարդու իրավունքներն Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի անկումից հետո» թեմայով։
«Լեռնային Ղարաբաղում արդարություն և խաղաղություն հաստատելու հարցում Միջազգային համայնքի պատասխանատվությունը» վերնագրի ներքո ներկայացված ցուցմունքը պնդում է պարունակում առ այն, որ միջազգային հանրությունը արդարություն հաստատելու (Արցախի բնակիչների վերադարձի իրավունքը միջազգային հուսալի պաշտպանությամբ ապահովելով) բարոյական պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի դրույթերին համապատասխան (Արդարադատության միջազգային դատարանում Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ վարույթ հարուցելով):
Ցուցմունքում ընդգծված է նաև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի կարևորությունը և, որ խորհրդային վարչական սահմանները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ժամանակակից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջազգային սահմանների համար։
Եվ վերջապես, ցուցմունքում նշված է նաև վարչապետ Փաշինյանի անգործության մասին, ինչը 2020-23 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հանգուցալուծմանը հանգեցրած գործոններից մեկն է հանդիսացել։ Իսկ նրա ղեկավարությունը որակվել է որպես «չարաբաստիկ»։
Այս բեկումնային ցուցմունքը ԱՄՆ Կոնգրեսում Արցախի նկատմամբ Հայաստանի օրինական իրավունքները պաշտոնապես և պատշաճ կերպով ներկայացնելու առաջին դեպքն է։
Դա նաև բացառիկ է Փաշինյանի, ինչպես նաև Արցախի կորստի հարցում նրա ունեցած դերակատարման քննադատությամբ։
Ցուցմունքը պաշտոնապես նշված է Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղումով :