ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը սույն թվականի դեկտեմբերի 13-ին հետաքրքիր և օգտակար հանդիպում են ունեցել կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, Գաս Բիլիրակիսի հետ:

Վաշինգտոնում շահագրգիռ կողմերի հետ Ազգային- ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կողմից անցկացվող կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում դեկտեմբերի 13-ին Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպեցին ամերիկահույն կոնգրեսական Գուս Բիլիրակիսի (R-FL) հետ, ով Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատում Կոնգրեսի հայկակակ հարցերով հանձնախմբի և Կոնգրեսի հունական հարցերով հանձնախմբի համանախագահն է։

Կողմերը արդյունավետ և ոգեշնչող զրույց ունեցան Հայաստանի անվտանգային իրավիճակի պահպանման և ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։

Կոնգրեսական Բիլիրակիսի հետ այս հանդիպումը թվով երկրորդն էր։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ 2023 թվականի ապրիլին, նրա՝ Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ։