ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը
շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, նրա կառավարությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։
Հուսով ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ Հայաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, իսկ Արցախի հարցը կվերադարձվի Մինսկի խմբի ձեւաչափ։
Իսկ մինչ այդ`ակնկալում ենք ԱՄՆ գործուն միջամտությունը Արցախի ապաշրջափակման եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։
Հուսով ենք նաեւ, որ հակամարտությունն ի վերջո կլուծվի միջազգային իրավունքի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։
Ազատատենչ հայ ժողովուրդը լիահույս է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերադառնա Հայաստանի վերաբերյալ Վիլսոնյան գաղափարներին ու որոշումներին եւ, ըստ այդմ, Հարավային Կովկասում կորդեգրի ավելի գործուն մասնակցության քաղաքականություն:
Առիթից օգտվելով` շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին ցուցաբերած համակողմանի ու հետեւողական աջակցության համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
04.07.2023թ, Երևան