ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

2021 թ. օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի հերթական նիստը։

Խորհուրդը, հաշվի առնելով ազգային աղետի իրական սպառնալիքներ ձեւավորող արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները, որոշեց վերսկսել ակտիվ գործողությունները` նպատակ ունենալով համախմբել ժողովրդին հանուն պետականության պահպանման եւ ինքնիշխանության ու ժողովրդավարության հաստատման։

Առաջիկա շաբաթվա ընթացքում Խորհուրդը կիրազեկի նախատեսվող քայլերի մասին։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
26 օգոստոսի 2021 թ., Երեւան