ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Այսօր երեկոյան՝ հոկտեմբերի 13-ին, ոստիկանությունը,  զգալի քանակությամբ ուժեր կենտրոնացնելով, խոչընդոտել է Ազգային-Ժողովրդավարական բևեռի աջակիցների կողմից Ազատության Հրապարակում իրականացվող շուրջօրյա իրազեկման հերթապահությունը և հրապարակը լքելու պահանջ ներկայացրել:

Նշենք, որ շուրջօրյա իրազեկում իրականացնելու վերաբերյալ օրենքի բոլոր պահանջները կատարվել են, ըստ այդմ  ոստիկանության դրսևորած  ոչ իրավաչափ վարքագիծը կրում է իշխանությունների կողմից  քաղաքական ճնշում իրականացնելու բնույթ:

Անընդունելի ենք համարում ոստիկանության միջոցով քաղաքական հարցեր  լուծելու իշխանության գործելաոճը և ևս մեկ անգամ կրկնում, որ ազգային-ազատագրական պայքարը նման միջոցներով ճնշելու փորձերը  դատապարտված են ձախողման:

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ
13 Հոկտեմբերի 2021թ., Երևան

Ոստիկանությունը խոչընդոտում է Բևեռի մասնակիցների նստացույցը Ազատության հրապարակում