ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ

Սիրելի հայրենակիցներ

Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին:

Կոչ ենք անում վաղը, նոյեմբերի 19-ին, ժամը 12-ին հավաքվել Պաշտպանության նախարարության մոտ և պահանջել, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
18 նոյեմբերի 2021 թ., Երևան