ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի հայրենակիցներ,

նոյեմբերի 25-ին ժամը 11։00-ից սկսած մեր նստացույցը շարունակվելու է Հյուսիսային Պողոտայում, քանի որ մեր պահանջը դեռ չի բավարարվել։

Մենք պահանջում ենք Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի մշտական հսկողության ներքո։

Շարունակում ենք մեր պայքարը հանուն Վարուժան Ավետիսյանի կյանքի փրկության։

Եկե՜ք անտարբերությամբ չնպաստենք ռեժիմի վայրագություններին։ Մի դարձեք ռեժիմին հանցակից, միացե՛ք պայքարին։

Բևեռի երիտասարդական թև 24 նոյեմբերի, 2022 թվական