ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՄԻԱՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության խնդիրները անքակտելի միասնության մեջ են գտնվում, եւ ստեղծված իրավիճակում ընթացող աղետը կանգնեցնելու միակ լուծումը միջազգային խաղաղապահների տեղակայումն է հայ-ադրբեջանական շփման գծում:

Հետևաբար, դիմում ենք արցախաբնակ մեր հայրենակիցներին, որպեսզի նա ոտքի ելնելով` Ստեփանակերտի խամաճիկային ռեժիմին ստիպի, որ վերջինս միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

30 հոկտեմբերի, 2022 թվական