Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեպի Սյունիք մեծ ավտոերթը տեղի է ունենալու 2021 թ. մայիսի 29 -31-ը:
Ավտոերթի նպատակն է՝ համախմբել մեր ժողովրդին և խափանել Սյունիքը Հայաստանի Հանրապետությունից պոկելու դավաճանական ընթացքը։
Ավտոերթի ընթացքում հանդիպումներ ենք ունենալու Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական շրջանների կենտրոններում։
Ավտոերթը վերկուսակցական է։Ավտոերթի մեկնարկը՝ 29 մայիսի, ժամը
7.00-ին, Նաիրիտ 2-ի մոտից:
Վերադարձը՝ մայիսի 31-ի ուշ երեկոյան:

Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք, հնարավորության դեպքում, բերել եռագույն դրոշներ։
Գիշերակացի անհրաժեշտ պարագաներն են՝ քնապարկեր, վրաններ, կարիմատներ (ներքնակ), 3 օրվա հիգիենայի պարագաներ, լապտերներ:
Ովքեր կցանկանան իրենց սեփական միջոցներով գիշերել հյուրանոցներում, խնդրում ենք համարներ ամրագրելու նպատակով նախօրոք տեղեկացնել կազմակերպիչներին։
Մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 28, ժամը 14.00-ն է:Ավտոմեքենաները պետք է լինեն սարքին և տեխզննում անցած վիճակում:Սնունդը՝ ավտոերթի մասնակիցների հաշվին։
Ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել մասնակցության մասին՝ կազմակերպչական աշխատանքը հեշտացնելու նպատակով:
Գրանցվելու համար զանգահարել 055-450-808, 093-528-844 հեռախոսահամարներով կամ այցելել մարզերում գտնվող մեր որևէ գրասենյակ:
Ավտոերթին ֆինանսապես կամ վառելիքի կտրոններով աջակցելու նպատակով.
1.Առձեռն նվիրաբերելու համար հայաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են այցելել մեր գրասենյակ, ամեն օր, բացի՝ շաբաթ և կիրակի օրերից, ժամը՝ 10․00-18․00։
Հասցեն՝ Ալեք Մանուկյան 5/5, հեռ. (011) 785657 (մուտքը Սայաթ Նովա փողոցից Ռադիո տան կից շենք)
2.IDram համակարգով նվիրաբերելու համար՝ ID 749532204
3. Արտերկրից Paypal-ով փոխանցումների համար՝

