ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ ապրիլի 13-ին, Շիրակի մարզպետարանի շենքում ոստիկանությունը բռնություն է գործադրել գերի ընկած զինծառայողների հարազատների նկատմամբ։

Դատապարտում ենք ոստիկանական բռնությունը և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այն հրահանգած և իրականացրած պաշտոնատար անձանց։

Հայտարարում ենք, որ հետևողական ենք լինելու գերիների ազատության և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ14 ապրիլի 2021 թ., Երևան