ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը դատապարտում է Երեւանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում գտնվող տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքող շրջակա շենքերի բնակիչների  նկատմամբ կիրառվող ոստիկանական բռնությունը։

Արձանագրում ենք, որ գործող ռեժիմն օրեցօր բացահայտում է իր հակապետական եւ հակամարդկային դեմքը։

Մենք տեսնում ենք նույն կոռուպցիան, մարդու իրավունքների նկատմամբ նույն քամահրականա վերաբերմունքը եւ նույն բիրտ ու հակաօրինական ոստիկանությունը` որպես քաղաքացիների իրավունքների ոտնահարման միջոցով կոռուպցիոն շահերի ապահովման մահակ։

Աջակցում ենք իրենց իրավունքների եւ շրջակա միջավայրի պահպանման համար պայքարող մեր քաղաքացիներին եւ կոչ ենք անում չընկրկել։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

21 օգոստոսի 2021 թ., Երեւան